Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան
Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, տեղական ինտերնետ ռեգիստր և լրիվ համալսարան |
Հիմնադրված է | հոկտեմբերի 16, 1914[1] |
Անվանված է | Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե |
Անդամակցություն | Գերմանիայի հետազոտական ցանց[2], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[3], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Informationsdienst Wissenschaft?[6], UFA / DFH / FGU?[7], RIPE NCC[8], ArXiv[9], German National Research Data Infrastructure (NFDI) e.V.?[10] և ORCID[11] |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Ֆրանկֆուրտ |
Կայք | goethe-university-frankfurt.de |
Johann Wolfgang Goethe-Universität Frankfurt am Main Վիքիպահեստում |
«Գյոթեի համալսարանը» (գերմ.՝ Goethe-Universität Frankfurt am Main) համալսարան է, որը գտնվում է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Այն հիմնադրվել է 1914 թվականին, որպես քաղաքացիական համալսարան, ինչը նշանակում է, որ այն հիմնադրվել և ֆինանսավորվում է Ֆրանկֆուրտի հարուստ և ակտիվ ազատական քաղաքացիների կողմից։ Սկզբնական անվանումը եղել է «Մայնի Ֆրանկֆուրտի համալսարան»։ 1932 թվականին համալսարանն անվանակոչվեց ի պատիվ Ֆրանկֆուրտի ամենահայտնի բնիկներից մեկի՝ բանաստեղծ, փիլիսոփա և գրող/դրամատուրգ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի։ Ներկայումս համալսարանն ունի շուրջ 45,000 ուսանող, որոնք բաշխված են քաղաքի ներսում գտնվող չորս հիմնական մասնաշենքերում։
Համալսարանն իր 100 ամյակը նշել է 2014 թվականին։ Համալսարանի առաջին կին նախագահը՝ Բիրգիտտա Ուոլֆը, իր պաշտոնը զբաղեցրեց 2015 թվականին[12] ։ 20 նոբելյան մրցանակակիրներ անդամակցել են համալսարանին, այդ թվում՝ Մաքս Լաուեն և Մաքս Բոռնը[13][14] ։ Համալսարանը համագործակցում է նաև հեղինակավոր Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիզի 18 դափնեկիրների հետ[15] ։
Գյոթեի համալսարանը Ռեյն-Մայն-Նեկկարի ՏՏ կլաստերի մասն է կազմում։ Մայնցի համալսարանը, Ֆրանկֆուրտի Գյոթեի համալսարանը և Դարմշտադտի տեխնիկական համալսարանը միասին կազմում են Ռեյն-Մայնի համալսարանները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի պատմական արմատները կարելի է գտնել դեռևս 1484 թվականին, երբ պատրիարք Լյուդվիգ ֆոն Մարբուրգը հիմնեց Քաղաքային խորհրդի գրադարանը։ Միավորված լինելով այլ հավաքածուների հետ, այն 1668 թվականին վերանվանվեց քաղաքի գրադարան, և 1914 թվականին այն դարձավ համալսարանական գրադարան[16]։ Կախված երկրից՝ հիմնադրման ամսաթիվը այլ կերպ է արձանագրվում։ Ըստ անգլո-ամերիկյան հաշվարկների՝ Գյոթեի համալսարանի հիմնադրման տարեթիվը պետք է դառնար 1484 թվականը։ Գերմանիայում դոկտորական աստիճան շնորհելու իրավունք ստանալու օր է համարվում համալսարանի հիմնադրման տարին։
Համալսարանը պատմականորեն առավել հայտնի է դարձել իր սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կողմից (հիմնադրվել է 1924 թ.), Ֆրանկֆուրտյան դպրոցի ինստիտուցիոնալ տունը, 20-րդ դարի գերակա փիլիսոփայության և հասարակական մտքի դպրոցի միջոցով։ Այս դպրոցի հետ կապված հայտնի գիտնականներից Թեոդոր Ադորնոն, Մաքս Հորխայմերը և Յուրգեն Հեբերմասը, ինչպես նաև Հերբերտ Մարկուզեն, Էրիխ Ֆրոմը և Վալտեր Բենիամինը։ Ֆրանկֆուրտի համալսարանի այլ հայտնի գիտնականների թվում կարելի է նշել նաև սոցիոլոգ Կարլ Մանհայմին, փիլիսոփա Հանս Գեորգ Գադամերին, կրոնի փիլիսոփաներ՝ Ֆրանց Ռոզենցվայգին, Մարտին Բյուբերին և Պաուլ Տիլիխին, հոգեբան Մաքս Վերտհայմերին և սոցիոլոգ Նորբերտ Էլիասին։ Ֆրանկֆուրտի համալսարանը ժամանակ առ ժամանակ ազատական էր համարվում և հեղինակություն էր վայելում հրեական և մարքսիստական (կամ նույնիսկ հրեա-մարքսիստական) գիտության շրջանում։ Նացիոնալ-սոցիալիստական ժամանակաշրջանում համալսարանի ակադեմիկոսների գրեթե մեկ երրորդը և նրա ուսանողների մեծ մասը աշխատանքից հեռացվեց ռասայական և (կամ) քաղաքական նկատառումներից ելնելով։ Համալսարանը մեծ դեր ունեցավ նաև 1968 թվականին Գերմանական ուսանողական շարժման կյանքում։
Համալսարանն ազդեցիկ է եղել նաև բնական գիտությունների և բժշկության բնագավառներում՝ ունենալով նոբելյան մրցանակակիրներ, այդ թվում՝ Մաքս Լաուեն և Մաքս Բոռնը, և այնպիսի ձեռքբերումներ, ինչպիսին է Շտեռն-Գեռլախի փորձը։
Վերջին տարիներին համալսարանը հատուկ ուշադրություն է դարձնում մասնավորապես իրավագիտության, պատմության և տնտեսագիտության վրա՝ ստեղծելով նոր ինստիտուտներ, ինչպիսիք են Իրավագիտության և ֆինանսների ինստիտուտը և Ֆինանսական ուսումնասիրությունների կենտրոնը։ Համալսարանի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ Գերմանիայում ֆինանսների և տնտեսագիտության ոլորտում դառնա առաջատար՝ հաշվի առնելով դպրոցի հարևանությունը Եվրոպայի ֆինանսական կենտրոններից մեկի հետ[17] ։ Գյոթեի համալսարանը ֆինանսական տնտեսագիտության ոլորտում հետազոտությունների համար միջազգային մրցանակ է սահմանել ՝ ֆինանսական տնտեսական ոլորտում ։
Կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանը բաղկացած է 16 ֆակուլտետից[18]
- 01. Իրավագիտության ֆակուլտետ
- 02. Տնտեսագիտության ֆակուլտետ
- 03. Հասարակագիտության ֆակուլտետ
- 04. Մանկավարժության ֆակուլտետ
- 05. Հոգեբանության ֆակուլտետ
- 06. Աստվածաբանության (Բողոքականության) ֆակուլտետ
- 07. Կաթոլիկության ֆակուլտետ
- 08. Պատմության և փիլիսոփայության ֆակուլտետ
- 09. Լեզվաբանության, մշակույթի և արվեստի ֆակուլտետ
- 10. Ժամանակակից լեզվաբանության ֆակուլտետ
- 11. Երկրագիտության/Աշխարհագրության ֆակուլտետ
- 12. Ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ
- 13. Ֆիզիկայի ֆակուլտետ
- 14. Քիմիայի և դեղագործության ֆակուլտետ
- 15. Կենսաբանության ֆակուլտետ
- 16. Բժշկագիտության ֆակուլտետ
Բացի այդ, կան նաև Մաքս Պլանկի անվան մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ;
- Մաքս Պլանկի կենսաֆիզիկայի ինստիտուտ
- Մաքս Պլանկի ուղեղի հետազոտությունների ինստիտուտ
- Մաքս Պլանկի անվան եվրոպական պատմության ինստիտուտ
Մասնաշենքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանը բաղկացած է Մայնի Ֆրանկֆուրտի 4 մասնաշենքերից
- «Ուեստենդի մասնաշենք»
Համալսարանի գլխավոր մասնաշենքն է, որում առկա են հասարակական գիտությունների, մանկավարժության, հոգեբանության, աստվածաբանության, փիլիսոփայության, պատմության, բանասիրության, հնագիտության, իրավագիտության, տնտեսագիտության և բիզնես կառավարման և աշխարհագրության ֆակուլտետները։
- «Բոքենհայմի մասնաշենք»
Համալսարանի գրադարան, մաթեմատիկա, ինֆորմատիկա, արվեստի պատմություն, կերպարվեստ։
- «Ռիդբերգի մասնաշենք»
Դեղագործություն, ֆիզիկա, քիմիա, կենսաքիմիա, կենսաբանություն, երկրաբանություն և աշխարհագրություն։
- «Նիդերադի մասնաշենք»
Բժշկագիտություն, ատամնաբուժություն, համալսարանական հիվանդանոց։
- «Գինհայմի մասնաշենք»
Սպորտ։
Ուեստենդի մասնաշենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի «Ուեստենդի մասնաշենքը» ժամանակակից ճարտարապետության ոճով կառուցված գունավոր շենք է, որը նախագծել է Հանս Պոելցիգը[19][20] ։ 1930 թվականի հոկտեմբերի 30-ին Այ Ջի Ֆարբեն շենքի տնօրեն Բարոն Շնիցլերը իր բացման խոսքում նշել է, որ շենքի ոճն ի սկզբանե ընտրվել է «գերմանական գիտական և առևտրային աշխատուժի խորհրդանիշ, որը պատրաստված է երկաթից և քարից»։
Համալսարանային համալիրը շահագործման ենթարկելուց հետո, մասնաշենքին կից շինություններ կառուցվեցին։ 2008 թվականի մայիսի 30-ին the Ֆինանսների պալատը տեղափոխվեց նոր շենք, որը նախագծվել էր ճարտարապետ Քլայհյուզի կողմից՝ հետևելով Այ Ջի Ֆարբեն շենքի ոճին։ Ֆինանսների պալատի շենքի վերին հարկերում կան մի քանի առանձին գրասենյակներ, ինչպես նաև `գրասենյակային տարածքներ` հետազոտողների և ուսանողների համար։ Առաջին հարկը բաց է հանրության համար և այցելուներին դիմավորում է ընդարձակ, լուսավոր նախասրահում, որը տանում է դեպի դասախոսությունների դահլիճներ, սեմինարների սենյակներ և տեղեկատվական կենտրոն, շուրջօրյա տեղեկատու գրադարան։ Առաջին հարկում տեղակայված են նաև համակարգչային սրահներ և սրճարան։ Նախասրահի հատակը, պատերը և առաստաղը զարդարված են ցանցային ձևավորմամբ, որը շարունակվում է ամբողջ շենքում։ Հատակի ծածկույթը կառուցելիս ոգեշնչվել են Ռաֆայելի «Աթենքի դպրոցը» որմնանկարից։
Գյոթեի անվան բիզնես դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյոթեի անվան բիզնես դպրոցը համալսարանին կից բարձրագույն բիզնես դպրոց է, որը հիմնադրվել է 2004 թվականին, Ուեստենդ մասնաշենքի ֆինանսների պալատի մասն է կազմում։ Այն ոչ առևտրային կազմակերպություն է, որը պատկանում է համալսարանին։ Գյոթեի անվան բիզնես դպրոցի նախագահը Ռոլֆ Է. Բրուերն է, ով եղել է գերմանական բանկի դիտորդական խորհրդի նախկին նախագահը։ Գյոթեի բիզնես դպրոցը կրթության ոլորտում համագործակցություն ունի Հայդերաբադի Հնդկական բիզնես դպրոցի հետ։
Ակնառու ներկայացուցիչներ (մասնակի ցուցակ)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեոդոր Վ. Ադորոն (1903–1969), փիլիսոփայության և սոցիոլոգիայի կրկնակի օրդինարիուս և Ֆրանկֆուրտի դպրոցի անդամ
- Մաքս Հորքհայմեր, Ֆրանկֆուրտի դպրոցի անդամ
- Յուրգեն Հաբերմաս, սոցիոլոգ և փիլիսոփա
- Հանս Բեթհե, ֆիզիկոս (Նոբելյան մրցանակակիր 1967)
- Մաքս Բոռն, տեսական ֆիզիկոս և մաթեմատիկոս (Նոբելյան մրցանակակիր 1954)
- Կլաուս Բրինգման, պատմաբան
- Ռոլֆ վան Դիք, սոցիալական հոգեբան
- Պաուլ Էռլիխ, Նոբելյան մրցանակակիր 1908
- Վալտեր Գերլաչ, տեսական ֆիզիկոս
- Վալտեր Հոլշտեյն (1901–1982), Եվրոպական հանձնաժողովի առաջին նախագահ
- Հելմութ Կյեները, հոգեբան դարձավ ներդրումային մասնագետ, K1 հիմնադրամի Ֆինանսական բուրգի հիմնադիր
- Վլադիմիր Կոչակ, տնտեսագետ, իրավաբան, քաղաքական գործիչ և դիվանագետ
- Յոզեֆ Մենգելե, Նացիստական համակենտրոնացման ճամբարների սպա և բժիշկ, Օսվենցիմ
- Բուդեվին Սիրկս, Հին Օրենքի պատմության պրոֆեսոր 1997-ից 2005 թվականներին, հետագայում Օքսֆորդում Ռեգիուսում քաղաքացիական իրավունքի պրոֆեսոր
- Ալֆրեդ Շմիդթ, փիլիսոփա և թարգմանիչ
- Հորսթ Ստյուքեր, տեսական ֆիզիկոս
- Ալեքսանդր Ռ. Թոդ, Բարոն Թոդ, քիմիկոս
- Մովսես Ռոթշիլդ, նորարար
- Լուչիանո Ռեզոլա, տեսական աստղաֆիզիկոս
Նոբելյան մրցանակակիրներ (շրջանավարտներ և ֆակուլտետներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոլ Էրլիչ․ 1908 Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում
- Մաքս ֆոն Լաուե. 1914 թվական Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ոլորտում[21]
- Օտտո Լոեվի 1914 թվական Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի ոլորտում[22]
- Փոլ Քարեր 1937 թ. Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում
- Օտտո Շտերն . 1943 թ. Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ոլորտում
- Մաքս Բոռ. 1954 թ.-ին Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ոլորտում
- Ալեքսանդր Ռոբերտուս Թոդ . 1957 թ. Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում
- Կառլ Զիգլեր . 1963 թ. Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում
- Հանս Բեթե . 1967 թ. Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ոլորտում
- Նիլս Յերնե․ 1984 Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի ոլորտում[23][24]
- Գերդ Բինինգ. 1986 թ. Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ոլորտում
- Ժան-Մարի Լեն. 1987 թ. Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում[23][25]
- Հարթմութ Միշել. 1988 թ. Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում
- Ռայնհարդ Սելտեն. 1994 թ. Նոբելյան մրցանակ տնտեսագիտության ոլորտում
- Հորստ Շտորմեր. 1998 թ. Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ոլորտում
- Գյունթեր Բլոբել. 1999 թ. Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում
- Պիտեր Գրինբերգ. 2007 թ. Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
Համաշխարհային դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ըստ «Նյու Յորք Թայմս»ի համալսարանը գործատուի ընտրությամբ աշխարհի 10 լավագույն բուհերի շարքում է գտնվում։ 2012 թվականին Գյոթեի համալսարանը դասվել է 150 համալսարաններից 10-րդ հորիզոնականում[26]։
- Շանհայի վարկանիշային աղյուսակ 101-150[27]
- Աշխարհի համալսարանների վարկանիշային աղյուսակ 279[28]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #35074-6 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
- ↑ https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/universitaeten-technische-hochschulen/
- ↑ https://www.adh.de/ueber-uns/mitgliedshochschulen.html
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://idw-online.de/de/institution131
- ↑ https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk
- ↑ https://www.ripe.net/membership/indices/data/de.uni-frankfurt.html
- ↑ Our Members / Tier 4
- ↑ https://www.nfdi.de/verein/#mitglieder
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ «Neue Uni-Präsidentin will kommunikativen Führungsstil». Faz.net. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Nobel prize Physics laureates».
- ↑ «Goethe-Universität — Nobelpreisträger an der Goethe Universität». www.uni-frankfurt.de. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Goethe-Universität — Leibnizpreisträger an der Goethe-Universität». www.uni-frankfurt.de. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Geschichte der Stadt- und Universitätsbibliothek». www.ub.uni-frankfurt.de. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Die Johann Wolfgang Goethe-Universität auf dem Weg zur führenden Wirtschaftshochschule in Deutschland» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Faculties». Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Ein Wandgemälde in Frankfurts Universität - Monumente Online». www.monumente-online.de.
- ↑ M. Tafuri, F. Dal Co: Klassische Moderne, Stuttgart, 1988, S148f
- ↑ «Nobel Prize Goethe University». Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Loewi, Otto». Deutsche Biographie. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ 23,0 23,1 «Goethe-Universität — Nobelpreisträger an der Goethe Universität». www.uni-frankfurt.de.
- ↑ «Niels K. Jerne - Biographical». Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Jean-Marie Pierre Lehn - Curriculum Vitae». Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Global Companies Rank Universities». New York Times. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Academic Ranking of World Universities 2017». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «QS World University Rankings 2019». Top Universities. 2017 թ․ փետրվարի 1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- University homepage (en)
- Verified University Twitter account (in German)
- Official University Instagram account (in German)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան» հոդվածին։ |
|